Ժիրինովսկին կոչ է արել Ուկրաինան հանել ՄԱԿ-ի կազմից
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ Ուկրաինան «պետք է դուրս բերվի ՄԱԿ-ի կազմից», պատճառների թվում նա նշել է «Ղրիմի ջրամատակարարման արգելափակումը», ինչպես նաև «ռուսաց լեզվի արգելումը» երկրում: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Ուկրաինան պետք է պատասխան տա ռուսաց լեզվի արգելման համար, այն խախտում է ազգային փոքրամասնությունների մասին կոնվենցիան ... Ընդհանրապես (կա) խտրականություն ռուսների նկատմամբ լեզվի առումով ... վերցրեք թեկուզ Ղրիմի ջրամատակարարման արգելափակումը: Դա բարբարոսություն է: Դրա համար Ուկրաինան պետք է դուրս բերվի ՄԱԿ-ից: Իսկ էլեկտրաէներգիայի անջատումը, իսկ թոշակները վճարելուց հրաժարվելը (Դոնբասում): Հարձակումը Ռուսաստանի դիվանագիտական առաքելության վրա: Եվ այն, որ Ուկրաինան չի փակել օդային տարածքը (ռազմական գործողությունների բռնկումից հետո երկրի հարավ-արևելքում, որտեղ վթարի էր ենթարկվել մալայզական Boeing MH17 ինքնաթիռը), դա նույնպես իր հանցագործությունն է »,-ասել է Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարը:
Հուլիսի 22-ին, Ռուսաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը հաղորդել է, որ Ռուսաստանը միջպետական առաջին գանգատն է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Դա վերաբերում է 2014-ի փետրվարին Ուկրաինայում իշխանափոխությանը հաջորդած իրադարձություններին: