ԱՄՆ-ում ստեղծել են աշխարհում ամենամեծ օճառի պղպջակը, որը կգրանցվի Գինեսի ռեկորդների գրքում (լուսանկարներ)
Ամերիկացիներ Գարի Փերլմանը և Գորդի Տոբաթը նախօրեին տեղի ունեցած միջոցառման ժամանակ փորձել են ստեղծել աշխարհում ամենամեծ օճառի պղպջակը և հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում, հաղորդում է Fox 8 հեռուստաալիքը։
Նախկին ռեկորդը սահմանվել է 2019-ին, կրկին Փերլմանի կողմից․ օճառի պղպջակի լայնությունը եղել է 103 սմ, իսկ երկարությունը 33 մետր:
Նախօրեին զույգին հաջողվել է փորձերից մեկի ժամանակ ստեղծել երկու անգամ ավելի մեծ պղպջակ։ Գինեսի ռեկորդների գրքում զույգի ռեկորդը կհաստատվի միայն օրեր անց։