Ադրբեջանում մեղադրանք է առաջադրվել 2 հայ բլոգերների
Ադրբեջանում շարունակվում է շինծու դատական գործընթացը հայազգի 2 բլոգերների` Դավիթ Տիգրանի Դավթյանի և Գևորգ Ռուբենի Սուջյանի նկատմամբ: Այս մասին գրում է apa.az կայքը:
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում հայտարարվել է հետաքննություն սկսելու մասին:
Դատախազը կարդացել է շինծու մեղադրական եզրակացությունը, ըստ որի «մեղադրյալները ապօրինի հատել են Ադրբեջանի սահմանը, հավաքել են ռազմական տեղեկատվություն, այն փոխանցել են Հայաստանի հատուկ ծառայություններին և լրտեսություն են իրականացրել»:
Նրանց մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 228-րդ (զենքի ապօրինի պահպանում), 276-րդ (լրտեսություն), 279-րդ (զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծում օրենսդրությամբ), 318-րդ (պետական սահմանի ապօրինի հատում) հոդվածներով:
Դատավորն ասել է, որ եթե դատական քննության ընթացքում ապացուցվեն մեղադրանքները, մեղադրյալները կարող են դատապարտվել մինչև 15 տարի ազատազրկման: