Ամերիկացին «Աստվածաշնչին չհետևելու համար» հրդեհել է իր հարազատների տունը՝ սպանելով եղբորը (լուսանկարներ)
ԱՄՆ-ի Տեխաս նահանգի բնակիչն «Աստվածաշնչին չհետևելու համար» հրդեհել է իր հարազատների տունը, որի հետևանքով զոհվել է նրա 54-ամյա եղբայրը, իսկ մայրը խիստ այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, հաղորդում է New York Post-ը։
Նշվում է, որ 40-ամյա Ֆիլիպ Միլսն Էլ Պասո քաղաքում գտնվող ընտանեկան տունն այրել է հինգշաբթի երեկոյան։
Ոստիկանության հաղորդմամբ՝ տունը հրդեհելուց հետո տղամարդը «մեծ քարը ձեռքին» սպասել է տան դիմաց, որպեսզի սպանի տնից դուրս գալ փորձող հարազատներին։
Պարբերականը նշում է, որ ամերիկացու մորը՝ Անետ Միլսին, այնուհանդերձ, հաջողվել է լքել այրվող տունը, և նա խիստ այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Ոստիկանության հաղորդմամբ՝ մեղադրյալն անձամբ է իր ցուցմունքում հայտնել, որ հարազատներին փորձել է սպանել «Աստվածաշնչին չհետևելու համար»։