Սանկտ Պետերբուրգում ագրեսիվ հաճախորդն անձնակազմի հետ վեճից հետո հրկիզել է սրճարանը
Սանկտ Պետերբուրգի սրճարաններից մեկում ագրեսիվ հաճախորդը սպասարկող անձնակազմի հետ վեճից հետո հրկիզել է սրճարանի շենքը, հայտնում է regnum.ru կայքը` մանրամասնելով, որ պատճառված վնասը գնահատվել է 7,5 միլիոն ռուբլի:
«Վեչերնի Պետեր» սրճարանի աշխատակիցների և հաճախորդի միջև վեճը տեղի է ունեցել ուշ գիշերը: Դրա հետևանքով զայրացած հաճախորդը հրկիզել է շենքը: Մեկ հարկանի շինությունն ամբողջովին այրվել է:
Տղամարդու նկատմամբ հետախուզում է հայտարարվել: