13-ամյա ճապոնուհին դարձել է Օլիմպիական խաղերի պատմության ամենաերիտասարդ ոսկե մեդալակիրներից մեկը
Ճապոնիան ներկայացնող 13-ամյա Նիշիյա Մոմիձին հաղթող է ճանաչվել կանանց փողոցային սքեյթբորդինգի մրցումներում:
Այս մասին տեղեկացնում է CNN-ը` նշելով, որ ճապոնուհին դարձել է ամենաերիտասարդ ոսկե մեդալակիրներից մեկը Օլիմպիական խաղերի պատմության մեջ:
Նա ընդամենը մի քանի ամիս է մեծ ներկա ռեկորդակիր, ամերիկուհի ջրասուզորդ Մաարջորի Գեսթրինգից, որը 13 տարեկան 267 օրական էր, երբ օլիմպիական ոսկի շահեց Բեռլինում 1936 թվականին կայացած խաղերում:
Սքեյթբորդինգի արծաթե մեդալակիրը ևս 13-ամյա մարզուհի է Բրազիլիայից` Ռայիսա Լեալը, իսկ բրոնզե մեդալը շահել է 16-ամյա ճապոնուհի Ֆունա Նեկայաման: