Հուլիսի 27-ին ժամանակավորապես կդադարեցվի Արագածոտնի մարզի մի շարք համայնքների գազամատակարարումը
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 27-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի, Կայք, Լուսագյուղ, Սարալանջ, Նիգավան, Չքնաղ, Վարդենիս, Երնջատափ, Ափնա, Շենավան, Հարթավան, Արագած, Քուչակ, Արայի, Վարդենուտ, Շողակն, Ծաղկաշեն գյուղերի գազասպառողների, հարակից ԱԳԼՃԿ-ների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,– ասվում է ընկերության տարածած հաղորդագրությունում: