Ավելի քան 20 մլրդ դոլար․ Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերը կդառնան պատմության մեջ ամենաթանկը
Ճապոնական կառավարական աուդիտորների տվյալներով՝ Տոկիոյում Օլիմպիական խաղերի անցկացման ծախսերը գերազանցում են 20 մլրդ դոլարը․ այսպիսով, ներկայիս խաղերը կդառնան պատմության մեջ ամենաթանկ ամառային Օլիմպիական խաղերը, գրում է The Wall Street Journal-ը:
Ինչպես նշում է պարբերականը, այդ գումարը 3 անգամ գերազանցում է Տոկիոյի կողմից Օլիմպիադայի անցկացման համար սահմանված նախնական գումարը։ Ընդ որում, ինչպես նշում են փորձագետները, կորոնավիրուսի համավարակի պատճառով Օլիմպիական խաղերի մեկ տարով հետաձգումը ծախսերի առումով նույնպես բացասական հետևանքներ է ունեցել։
Նշենք, որ մինչ այս ամենաթանկ ամառային Օլիմպիական խաղերը համարվում էին 2012 թվականին Լոնդոնում անցկացված խաղերը (11,04 մլրդ դոլար)։
Սպասվում է, որ խաղերի անցկացման ռեկորդային ծախսերի դեպքում Տոկիոյի Օլիմպիական խաղերից ստացված եկամուտներն ավելի ցածր կլինեն, քան ենթադրվում էր: