Ջրի տակ անցած քաղաքի տեղում հայտնաբերվել է ռազմանավ
Ֆրանս-եգիպտական հնագիտական համատեղ առաքելության անդամները ջրի տակ անցած հնագույն, եգիպտական Ալեքսանդիայից ոչ հեռու Հերակլիոն քաղաքի տեղում հայտնաբերել են Պտղոմեոսի դարաշրջանի /4 րդ դար մ.թ.ա./ ռազմանավի մնացորդներ: Նավը խորտակվել է այն բանից հետո, երբ երկրաշարժի ժամանակ մ.թ.ա. 2-րդ դարում վրան փլվել է Ամոն տաճարը: Նավը սակայն լավ է պահպանվել Աբու Քիր ծովածոցում, հենց այն պատճառով, որ գտվել է պատերի փլատակների տակ:
Նավի բեկորները գտնվել են 5 մետրանոց տիղմի շերտի տակ, որը խառնված է եղել նավի դետալների հետ:
Ֆրանս-եգիպտական առաքելության ղեկավար Ֆրանկ Գոդյոյի խոսքերով՝ գտածոն եզակի է, քանի որ այդպիսի արագընթաց նավեր գիտնականներին դեռ չի հաջողվել հայտնաբերել: Նավի երկարությունը ավելի քան 25 մետր է:
Կառուցվել է դասական և հին եգիպտական ոճով: Նավի հարթ հատակը շատ հարմար է եղել գետում նավարկելու համար: Նեղոսով նավարկելու համար եղել են նաև թիակներ: Կան բազմաթիվ ապացույցներ, որ նավը կառուցվել է Եգիպտոսում, ընդ որում օգտագործվել է նաև կրկնակի մշակված փայտ: