Լիվերպուլի կիսապաշտպանը հեռացավ թիմից
«Լիվերպուլն» իր պաշտոնական կայքում հայտարարել է կիսապաշտպան Հարի Ուիլսոնի հեռանալու մասին:
Հաղորդվում է, որ ուելսցին կարիերան կշարունակի «Ֆուլհեմում»: Գործարքի պայմանները չեն նշվել:
Ուլիսոնը «Լիվերպուլում» էր 2015 թվականից: Այս ընթացքում 24-ամյա ֆուտբոլստը վարձավճարով հանդես է եկել տարբեր թիմերում: