Նիգերիացի կիսապաշտպանը տեղափոխվեց Նորավանք
«Նորավանքը» նոր ֆուտբոլիստ ունի: Ակումբի հետ պայմանագիր է կնքել նիգերիացի 21-ամյա կիսապաշտպանը:
«Գնացինք առաջ։ «Նորավանք» ՍԱ-ն պայմանագիր է կնքել 21-ամյա նիգերիացի կիսապաշտպան Ջուլիուս Դևիդ Ուֆուոմայի հետ։
Հայաստանում Ջուլիուսը հանդես է եկել «Փյունիկ» և «Լոռի» ֆուտբոլային ակումբներում և այդ ակումբների կազմում մասնակցել է Հայաստանի բարձրագույն խմբի 37 հանդիպման։
Ջուլիուսի վերջին ակումբն եղել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը։ Բարի գալուստ «Նորավանք» մեծ ընտանիք։ Շարունակելի․․․»,-ասված է ակումբի հայտարարության մեջ: