Քեյնը բաց կթողնի Մանչեսթեր Սիթիի դեմ հանդիպումը
«Տոտենհեմի» ու Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը չի մասնակցի Անգլիայի Պրեմեիր լիգայի գալիք մրցաշրջանի առաջին տուրի «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպմանը: Այս մասին հայտնում է The Telegraph- ը:
Ֆուտբոլիստին լրացուցիչ ժամանակ է տրվել վերականգնվելու համար:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Քեյնը շուտով հեռանալու է «Տոտենհեմից»:
Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի նոր մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 13-ին: