Նորավանքը նոր ֆուտբոլիստ ունի
Հայաստանի Պրեմիեր լիգայի նորեկ «Նորավանքը» նոր ֆուտբոլիստ ունի: Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Այո, այո ևս մեկ նոր ֆուտբոլիստ: Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Նորավանք» ՍԱ-ն պայմանագիր է կնքել է 28-ամյա կիսապաշտպան Դավիթ Մինասյանի հետ։
Դավիթը ներկայացրել է Հայաստանի Մ17, Մ19 հավաքականները, ինչպես նաև հրավիրվել է Հայաստանի Մ21 հավաքական։ Խաղացել է «Փյունիկ», «Արարատ Երևան», «Գանձասար-Կապան» և «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբներում։
Դավիթի վերջին ակումբն եղել է «Ալաշկերտն» ֆուտբոլային ակումբը։
Բարի գալուստ «Նորավանք» մեծ ընտանիք»,-ասված է ակումբի հայտարարության մեջ: