Վերները կարող է վերադառնալ Բունդեսլիգա
Մյունխենի «Բավարիան» հետաքրքրված է «Չելսիի» հարձակվող Տիմո Վերներով: Այս մասին հայտնում է Football Insider-ը:
Լոնդոնյան ակումբը հետաքրքրված է Ռոբերտ Լեւանդովսկու ծառայություններով, որին գերմանական թիմում կարող է փոխարինել հենց Վերները:
Այսպիսով, Պրեմիեր լիգայում մեկ մրցաշրջանից հետո հարձակվողը կարող է վերադառնալ Բունդեսլիգա:
Հիշեցնենք, որ Վերները «Չելսիի» տեղափոխվեց «Լայպցիգից»: