Պյանիչը կարող է վերադառնալ Ա Սերիա
«Բարսելոնայի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը կարող է վերադառնալ Իտալիա: Այս մասին հաղորդում է Diario AS-ը:
Ֆուտբոլիստն այլեւս ընդգրկված չէ կատալոնական ակումբի մարզչական շտաբի ծրագրերում:
Աղբյուրը նշում է, որ Պյանիչին ցանկանում է թիմում տեսնել Միլանի «Ինտերը»:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Պյանիչի նկատմամբ հետաքրքրություն կա նաև Պրեմիեր լիգայի առաջատար ակումբներից մեկից: