Չինաստանի հարավային ափերին ինժեներական նավ է կողաշրջվել. 70 մարդ հայտնվել է ջրում
Չինաստանի հարավային Գուանդուն նահանգի Հուեյչժոու քաղաքային շրջանի նեղուցում կիրակի առավոտյան ինժեներական նավ է կողաշրջվել:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով տեղի աղբյուրին, նավաբեկության հետևանքով շուրջ 70 մարդ է հայտնվել ջրում:
Միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով 11:00-ին (երևանյան՝ 07:00): Դեպքի վայր են ուղարկվել 3 նավ՝ 16 փրկարարներով: Կատարվածի մանրամասները դեռևս հայտնի չեն: