Ռուս խաղաղապահներն առաջին անգամ օգություն են տրամադրել Արցախում հաշմանդամություն ունեցող անձանց․ ՌԴ ՊՆ
Ռուսական խաղաղապահ զորախումբը Ստեփանակերտում առաջին անգամ մասնակցել է նպատակային մարդասիրական ակցիայի՝ անհրաժեշտ իրերն ու սնունդը հաշմանդամություն ունեցող անձանց փոխանցելու համար: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Առաջին այցի ընթացքում ռուս խաղաղապահները շուրջ 400 կգ սննդի փաթեթներ են նվիրել խուլերի միությանը:
«Այսօր խաղաղապահները եկան մեր խուլերի միություն: Շատ շնորհակալ եմ ուշադրության, օգնության և մեզ այս պատերազմից պաշտպանելու համար: Ես իսկապես ուզում եմ, որ դուք ավելի հաճախ գաք մեզ մոտ, շփվեք և ծանոթանաք խուլերի խնդիրներին և տարբեր հարցերի: Շատ շնորհակալ եմ։», – ասել է Լեռնային Ղարաբաղի խուլերի միության նախագահ Բելլա Գրիգորյանը»,- ասված է հայտարարության մեջ:
Նշվում է նաև, որ մինչև հուլիսի վերջ նախատեսվում է իրականացնել ևս 2 նպատակային օգնություն` լսողության տարբեր աստիճանի խանգարումներով տառապող մարդկանց փոխանցելով շուրջ 1200 կգ սնունդ։