COVID-19-ի ծանր ընթացքի նոր պատճառ է հայտնաբերվել
Ամերիկացի մասնագետները քթաըմպանից անալիզի միջոցով կորոնավիրուսային վարակի ընթացքի ծանրության աստիճանը կանխատեսելու նոր միջոց են հայտնաբերել: Հետազոտությունը հրապարակված է Cell ամսագրում:
Գիտնականների կարծիքով, քթաըմպանից անալիզը ավելի արդյունավետ է, քան արյան նմուշների ուսումնասիրությունը: Բոստոնի մանկական հիվանդանոցի, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի եւ Միսիսիպիի համալսարանի բժշկական կենտրոնի մասնագետներն ուսումնասիրել են կորոնավիրուսով 35 պացիենտներից վերցված քթի քսուքը:
Հետազոտողները պարզել են, որ COVID-19-ով թեթեւ եւ միջին աստիճանի ծանրության հիվանդների մոտ քթի եւ կոկորդի մեջ էպիթելային բջիջներում հակավիրուսային ռեակցիայի համար պատասխանատու գեները ակտիվացել են:
Հիվանդության ծանր ընթացք ունեցող մարդկանց մոտ հակավիրուսային ռեակցիաներն, ընդհակառակը, պարզվում է, բթացնող են՝ ինտերֆերոնի հանդեպ էպիթելային բջիջների թույլ արձագանքի պատճառով, ինչը օգնում է կարգավորել իմունային համակարգի ակտիվությունը:
Հետազոտողներից մեկի՝ Խոսե Օրդովաս-Մոնտանեսի կարծիքով, օրգանիզմի ռեակցիայի բթացումը մարդկանց ավելի զգայուն է դարձնում ինչպես կորոնավիրուսների, այնպես էլ այլ վարակների հանդեպ։
Այժմ գիտնականները նախատեսում են պարզել այսպիսի ռեակցիայի պատճառը, ինչպես նաեւ հասկանալ՝ կարելի է արդյոք այն ուժեղացնել քթի սփրեյների կամ կաթիլների միջոցով: