Արքայազն Հարրիի հուշերի մի մասը կհրապարակվի թագուհու մահից հետո
Արքայազն Հարրիի հուշագրությունների երկրորդ հատորը կհրապարակեն միայն նրա տատի մահից հետո, նման որոշում է կայացրել հրատարակիչը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սասեքսի դուքսն ու դքսուհին (արքայազն Հարրին և Մեգան Մարքլը) չորս հատորների հրապարակման պայմանագիր են կնքել: Հոնորարի չափը չի բացահայտվում։ Տարբեր գնահատականներով՝ այն կարող է կազմել 25-40 մլն դոլար։
Penguin Random House հրատարակչությունը հայտարարել է, որ արքայազն Հարրիի հուշերի առաջին գիրքը լույս կտեսնի 2022 թվականի վերջին: Վաճառքից ստացված եկամուտները նախատեսվում է ուղղել բարեգործությանը։
Երկրորդ հատորի թողարկման ամսաթվի մասին դեռ ոչինչ հայտնի չէ ։ Ինչպես ենթադրում է «Դեյլի Մեյլ» տաբլոիդը, դրանում կարող են ընդգրկվել թագավորական ընտանիքի կյանքի մասին առավել սկանդալային մանրամասներ: Ենթադրությունը հիմնված է այն բանի վրա, որ պայման է դրվել հրատարակչի առջև՝ գիրքը չհրապարակել մինչև Եղիսաբեթ II-ի մահը:
Այժմ արքայազն Հարրին և նրա կինը ՝ Մեգան Մարքլը, Սանտա Բարբարա քաղաքում (Կալիֆոռնիա) դաստիարակում են որդուն՝ Արչիին, և դստերը ՝ Լիլիբեթ Դիանային: