Վալոդյա Ֆրանգուլյանի հաղթական նորամուտը MMA-ում
Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Վալոդյա Ֆրանգուլյանը հաղթական նորամուտ ունեցավ խառը մենամարտերում (MMA):
Հայ մարզիկը ամերիկյան Քալիֆորնիայի «Վալի Ցենտեր» մարզապալատում մասնակցեց Gladiator Challenge մրցաշարին եւ մրցակցին հաղթեց առաջին ռաունդում տեխնիկական նոկաուտով։
Ըմբշամարտում Ֆրանգուլյանը հանդես էր գալիս 65 կգ քաշային կարգում:
Հիշեցնենք, որ Վալոդյա Ֆրանգուլյանը և հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը վերջին շրջանում մարզվում են Լոս Անջելեսում: Մանուկյանը MMA-ում նորամուտը կնշի օգոստոսի 7-ին:
View this post on Instagram
View this post on Instagram