Ռուսաստանը «Հյուսիսային հոսք-2»-ի շնորհիվ միլիարդավոր դոլարներ է աշխատելու, իսկ Գերմանիան իր էներգակիրների արդեն 60-70%-ն է Ռուսաստանից գնելու. Թրամփ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «Հյուսիսային հոսք-2» գազամուղի կառուցումը մեծ հաշվով ավարտված է, իսկ Ռուսաստանը դրա շնորգիվ միլիարդավոր դոլարներ կաշխատի, ТАСС-ի փոխանցմամբ՝ նա այդ մասին Արիզոնայում կայացած հանրահավաքի ժամանակ է հայտարարել:
«Նրանք միլիարդավոր դոլարներ կստանան: Այդ գաղամուղը նրանց իրագործած ամենամեծ ծրագիրն է: Դա միլիարդներ ու միլիարդներ արժի»,- ասել է Թրամփը:
Նրա կարծիքով՝ Գերմանիայի կանցլերը, կողմ արտահայտվելով դրա կառուցմանը, արել է դա իր երկրի շահից ելնելով՝ նշելով թեև, որ, իր կարծիքով, այդ գազամուղի ծրագրին մասնակցությունը մեծ սխալ է Գերմանիայի համար, և որ Բեռլինը կարող է արդեն «սպիտակ դրոշ պարզել»:
«Ամեն ինչ քանի որ արդեն ավարտված է: Հիմա Գերմանիան իր էներգակիրների 60-70%-ը Ռուսաստանից է ստանալու»,- ասել է Թրամփը: