Մահացել է «Ласковый май» и «Руки вверх!» խմբերի հիմնադիրներից մեկը
Անդրեյ Ռազինը հայտնել է ողբերգական լուրը՝ մահացել է Ալեքսեյ Մուսկատինը։ Տղամարդը մահացել է 59 տարեկան հասակում։ Մահվան պատճառը դեռ չի նշվում, սակայն, ըստ աստղի, պրոդյուսերը վերջին ժամանակներս տառապում էր հիվանդությունից։
Անդրեյ Ռազինն անձնական բլոգում պատմել է պրոդյուսերի մահվան մասին. «Հենց նոր ինձ հաղորդեցին, որ կյանքի 60-րդ տարում մահացել է իմ հիանալի ընկերը, առաջիններից մեկը, ով օգնության ձեռք մեկնեց ինձ այն բանից հետո, երբ ես աշխատում էի «Միրաժ» խմբում, տնօրեն Լյոշա Մուսկատինը: Նրա շնորհիվ ես դարձա «Արսենալ» ժամանցի կենտրոնի գեղարվեստական ղեկավարը, որտեղ նա տնօրենն էր»։
Պրոդյուսերը չի նշել ողբերգության պատճառը, սակայն հավելել է, որ Մուսկատինը վաղուց է վնասել առողջույանը։ «Մենք՝ արտիստներս, բոլորս փորձում էինք օգնել նրան, բայց, ցավոք, հիվանդությունն ավելի ուժեղ էր եւ մեզնից խլեց Ալեքսեյին։ Խորին ցավակցությունս եմ հայտնում հարազատներին եւ մերձավորներին: Մենք միշտ կհիշենք նրան, քանի որ նրա շնորհիվ ստեղծվեց «Ласковый май» խումբը։ Նրա շնորհիվ Յուրա Շատունովը եւ բոլոր արտիստները, որոնք ժամանել էին Մոսկվա, ջերմություն եւ հարմարավետություն էին գտնում։ Լյոշա, մենք միշտ կհիշենք քեզ», - եզրափակել է Ռազինը ։
Աղբյուրը՝ StarHit.ru