Տոկիո-2020. Արթուր Դավթյանը հենացատկի եզրափակչում է
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը անցել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի եզրափակիչ հենացատկից՝ 14,866 արդյունքով:
Դավթյանը երկրորդ տեղով է անցել եզրափակիչ, թեպետ որակավորման փուլից հետո առաջին տեղը զբաղեցրած կորեացի մարզիկը նույնքան միավոր է վաստակել:
Հենացատկի եզրափակիչը կկայանա օգոստոսի 2-ին և կմեկնարկի ժամը 13:45-ից: