«Ամեն 04.09 կկազմակերպեք գերեզմանիս ընկերներս գան հաց ուտեն». Նամակներ՝ այն աշխարհից. Երբ գիտակցում ես, ինչ տեղի ունեցավ և ինչպես (Լուսանկարներ)
Արցախյան 44 օրյա պատերազմի վերքերը չեն սպիանում:
Օգտատերը սույն թվականի փետրվարին կարողացել է վերծանել և հրապարակել զինծառայողի նամակները:
Ձեզ ենք ներկայացնում դրանք՝ առանց մեկնաբանության, քանի որ մեր հերոսներին պետք է հիշել ամեն օր:
Լուսանկարներին կից օգտատերը գրել էր՝
«Հարազատնե՛րս,այսօր կրկին ուզում եմ Ձեզ հետ կիսել իմ հուզմունքը։Մեր բոլորի Գևորգը չի դադարում մեզ զարմացնել։Իր անմահանալուց ամիսներ անց վերջապես մեծ ջանքերի գնով իր հեռախոսներից մեկի գաղտնագիրը վերծանվեց։Այն հայրիկիս անունն էր(Dato-3286)... Մեր Հերոսը դեռևս հուլիսին է մեզ նամակ գրել։Ստորև տեղադրում եմ այդ նամակից հատվածներ...