Նյու Յորքում բացվել է մի խանութ, որտեղ վաճառում են տղամարդկանց. կարող եք այնտեղից գնել ձեր բախտը, եթե չբարձրանաք հինգերորդ հարկ
Ցանկանում եք դասավորել անձնական կյանքը, սակայն չունեք ժամանակ ու հարմար թեկնածո՞ւ: Գնացեք Նյու Յորք: Այնտեղ խանութներից մեկում վաճառվում են ամուսիններ՝ ըստ ճաշակի: Շենքը, որտեղ վաճառում են այս թանկարժեք ապրանքը, 5 հարկանի է: Սա պատահական չէ: Որքան բարձրանում եք, այնքան գները թանկանում են:
Խանութն ունի կանոններ.
1. Ապրանքը փոխանակման կամ վերադարձի ենթակա չէ
2. Դուք չեք կարող վերադառնալ նախորդ հարկ, եթե բարձրացել եք առաջ:
3. Այս խանութը կարող եք այցելել կյանքում միայն մեկ անգամ:
Առաջինից չորրորդ հարկերում վաճառվում են միայն այն տղամարդիկ, ովքեր լավ գումար են վաստակում ու սիրում են երեխաներին:
Պատմությունը հետևյալն է.
Կինը, հաճախորդ, գալիս է խանութ, առաջին հարկում գրված է՝
* Այստեղ տղամարդիկ են, ովքեր լավ են վաստակում, և լավ տեսք ունեն...
Կինը ասում է՝ «Լավ է», բայց որոշում տեսնել, թե ինչ կա երկրորդ հարկում:
Երկրորդ հարկում ցուցանակի վրա գրված էր՝
* Ահա այն տղամարդիկ, ովքեր լավ են աշխատում, բարետես են, հաղթանդամ, և սիրում են երեխաներին:
Կինը, ուրախ-ուրախ, մտածում է՝ հաջորդ հարկում ավելի լավ բան է իրեն հաստատ սպասվում և բարձրանում առաջ՝ երրորդ հարկ:
* Ահա այն տղամարդիկ, ովքեր լավ տեսք ունեն, լավ են վաստակում, սիրում երեխաներին , և օգնում կանանց տնային հարցերում-գործերում:
Կնոջ մտքում թևածում էր միտքը, որ նա գտել է կատարյալ ամուսին, բայց դե Եվայի ցեղին բնորոշ բնավորության համաձայն նա գնում է էլի առաջ՝ չորրորդ հարկ:
* Այստեղ տղամարդիկ սիրում են երեխաների, օգնում իրենց կանանց, բարետես են, ֆինանսապես լավ են վաստակում, և ամենակարևորը՝ ռոմանտիկ են:
«Բայց ի՞նչ կա 5-րդ հարկում, գուցե այնտեղ ևս մեկ առավելություն կա առաջարկվող տղամարդկանց մոտ», մտածում է կինը ու գնում հինգերորդ հարկ:
Իսկ 5-րդ հարկում անակնկալ կար.
«Ներողություն ենք խնդրում, բայց այստեղ տղամարդիկ չեն վաճառվում: Այս հարկը ստեղծված է, որ կանանց ապացուցվի, որ իրենք ավելիին են ձգտում: Դուք 1.965.784-րդ հաճախորդն եք: Դեռևս ոչ մի կին խանութից դուրս չի եկել գնումներով:
Հուսով եմ՝ հասկացաք, որ սա կատակ էր, և ոչ ոք ոչինչ չի պատրաստվում վաճառվել, սակայն գաղափարը լավն է»: