Տոկիոյում կորոնավիրուսով է վարակվել Նիդեռլանդների օլիմպիական թիմի երրորդ մարզիկը
Հոլանդիայի թիավարության օլիմպիական թիմի անդամ Ֆին Ֆլորեյնը, թվով երրորդը, Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերում կորոնավիրուսով վարակվելու դրական արդյունք է տվել: Այս մասին գրում է RT-ն:
«Ես լիովին գոհ չէի իմ մրցավազքից, բայց հույս ունեի շաբաթ օրը բարելավել արդյունքը: Հիմա ամեն ինչ վերջացավ մի ակնթարթում: Ես այլևս ասելու բան չունեմ», - Ֆլորեյնի խոսքերը մեջբերում է Նիդեռլանդների Թիավարության թագավորական ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Օլիմպիական խաղերում իր նորամուտը ուրբաթ օրը կայացած մարզիկը գնաց 10-օրյա կարանտին: