Հայաստանում էլեկտրամեքենաների լիցքավորման կայաններ բացելու՝ Ուկրաինայի հայերի միության սոցիալական նախագիծը ընդլայնում է իր աշխարհագրությունը
Հայաստանում էլեկտրամեքենաների լիցքավորման կայաններ բացելու՝ Ուկրաինայի հայերի միության սոցիալական նախագիծը ընդլայնում է իր աշխարհագրությունը:
Ուկրաինայի հայերը ևս 15 էլեկտրալցակայան են ծրագրում կառուցել Հայաստանի քաղաքներում, AnalitikaUA.net-ի հետ զրույցում հայտնել է Ուկրաինայի հայերի միության սոցիալական նախագծի նախաձեռնող եւ համակարգող Ռոման Չոբանյանը, ում հավաստիացմամբ՝ առաջին փուլում նախատեսվում է տեղադրել 10 էլեկտրալցակայան Երևանում և 5-ը՝ մարզերում:
Ինչպես հայտնի է, Հայաստանում իրականացվում է Ուկրաինայի հայերի միության` էլեկտրամեքենաների լիցքավորման կայաններ բացելու սոցիալական նախագիծը: Նախաձեռնությունը կյանքի է կոչվել 2019 թվականին՝ Տավուշի մարզում:
Լրատվամիջոցը հիշեցնում է նաև, որ շատ շուտով Երեւանի Օղակաձեւ զբոսայգում չմուշկների պուրակ է բացվելու՝ Ուկրաինայի հայերի միության նվերը Երևանին: