Զախարյանն առաջին գոլն է խփել նոր մրցաշրջանում (տեսանյութ)
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանի առաջին տուրում Մոսկվայի «Դինամոն» հյուրընկալվելիս մրցում է «Ռոստովի» հետ:
Մոսկովյան ակումբի կազմում առաջին խաղակեսի 20-րդ րոպեին հաշիվը բացել է Արսեն Զախարյանը: Առաջին կեսից հետո «Դինամոն» հաղթում է 2-0 հաշվով:
«Ռոստովի» մեկնարկային կազմում է Հայաստանի հավաքականի անդամ Խորեն Բայրամյանը:
Զախարյանի գոլը՝ այստեղ: