Պենելոպե Կրուսին նկատել են իտալական լողափերից մեկում հանգստանալիս (լուսանկարներ)
Պապարացիները հայտնի իսպանացի դերասանուհի Պենելոպե Կրուսին երկուշաբթի նկատել են իտալական լողափերից մեկում հանգստանալիս, գրում է Daily Mail-ը։
47-ամյա օսկարակիր դերասանուհին լողափ է այցելել իր երկու երեխաների՝ 10-ամյա Լեոյի և 7-ամյա Լունայի հետ։
Դերասանուհին իր սլացիկ կազմվածքը ցուցադրել է Versace նորաձևության տան ավելի քան 300 դոլար արժողությամբ կարմիր լողազգեստով։ Նա նաև կրել է արևային ակնոց և շորտեր։
Ինչպես նշում է պարբերականը, դերասանուհու ամուսինը՝ հայտնի դերասան Խավիեր Բարդեմը, չի մասնակցել ընտանեկան հանգստին, քանի որ հանգստյան օրերին մահացել է նրա 82-ամյա մայրը։
Նշենք, որ դերասանուհին հայտնի էր ինչպես իսպանական ֆիլմերում և հեռուստասերիալներում, այնպես էլ հոլիվուդյան ֆիլմերում իր դերերով։