Ռուս կինը հսկա արջի հետ փոքրիկ նավակով ձկնորսության է գնացել՝ կենդանու համար «ընթրիք որսալու» (լուսանկարներ)
Ռուս կինը հսկա գորշ արջի հետ փոքրիկ նավակով ձկնորսության է գնացել՝ վերջինիս համար Նովոսիբիրսկի լճում «ընթրիք որսալու», գրում է Mirror-ը։
Ինչպես նշում է պարբերականը, գորշ արջը բնակվում է Վերոնիկա Դիչկայի հետ, որը Արչի անունով կենդանուն փրկել է դեռևս 2019-ին։
Դիչկան, որը արջի հետ ձկնորսության լուսանկարները հրապարակել է սոցցանցերում, վստահ է՝ արջն իր հավատարիմ բարեկամն է և ոչ մի դեպքում չի հարձակվի իր վրա։
«Նա ինձ համարում է իր ընտանիքի անդամը, մենք կիսում ենք մեր ուտելիքը, նա քնում է իմ գրկում, և երբ վախենում է, թաքնվում է իմ հետևում»,- ասել է աղջիկը։