ԱՄՆ-ում զույգի հարսանեկան առաջին պարի ժամանակ հարսնացուի ծունկը դուրս է ընկել․ նա հայտնվել է հիվանդանոցում (լուսանկարներ)
ԱՄՆ-ում զույգի հարսանեկան առաջին պարի ժամանակ հարսնացուի ծունկը դուրս է ընկել, վերջինս հայտնվել է հիվանդանոցում, հաղորդում է Mirror-ը։
Կորոնավիրուսի համավարակի պատճառով անցյալ տարի իրենց հարսանիքի օրը տեղափոխելուց հետո զույգը շքեղ հարսանեկան արարողություն է կազմակերպել այս ամառ, սակայն այն «չի անցել ըստ պլանավորածի»։
Երբ ամերիկացի զույգը՝ Փոլ Ռիխտերը և Ջուլի Բենը, հարսանիքի հյուրերի ներկայությամբ սկսել են պարել որպես ամուսիններ իրենց առաջին պարը, հարսնացուն հանկարծ ճիչ է արձակել և ցավից կուչ եկել։ Ավելի ուշ պարզվել է, որ նրա ծունկը դուրս է ընկել և նրան ստիպված են եղել տեղափոխել հիվանդանոց։
Նշվում է, որ 34-ամյա Բենը հիվանդանոցից դուրս է գրվել երեկոյան և վերադարձել է հյուրերի մոտ, որոնք հարսնացուին դիմավորել են ծափահարություններով։