Լեբրոն Ջեյմսը դարձել է առաջին միլիարդատեր բասկետբոլիստը
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Լոս Անջելես Լեյքերս» ակումբի ամերիկացի հարձակվող Լեբրոն Ջեյմսը դարձել է առաջին միլիարդատեր բասկետբոլիստը: Այս մասին տեղեկացնում է sportico.com կայքը:
Կայքի ուսումնասիրության մեջ ասվում է, որ գումարը հավաքվել է NBA-ում Ջեյմսի աշխատավարձից (330 միլիոն դոլար) և նրա գովազդային պայմանագրերից (700 միլիոն դոլար): Նշվում է, որ խոսքն ամերիկացու խաղային կարիերայի ընթացքում վաստակած միջոցների մասին է:
Լրագրողների կարծիքով՝ NBA-ում աշխատավարձերի բարձրացումը կհանգեցնի 1 միլիարդ դոլար աշխատած նոր սերնդի խաղացողների հայտնվելուն:
Բացի Ջեյմսից, մեկ միլիարդ դոլար են աշխատել ամերիկացի բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերը, ֆուտբոլիստներ Կրիշտիանու Ռոնալդուն ու Լիոնել Մեսսին, թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը: Նրանք բոլորն էլ շարունակում են իրենց մարզական կարիերան:
Ջեյմսը NBA-ի քառակի չեմպիոն է, ինչպես նաև օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն ԱՄՆ հավաքականի կազմում: