Ալոյանը հաղթեց տանզանացի բռնցքամարտիկին Մոսկվայի մրցաշարում
Մոսկվայում` «Դինամո» վոլեյբոլի ասպարեզում, բռնցքամարտի միջազգային օրվան նվիրված երեկոյի շրջանակներում, տեղի ունեցավ մենամարտ ռուսաստանցի Միխայիլ Ալոյանի ու տանզանացի Յոհանա Մախանյայի միջև:
Միաձայն որոշմամբ հաղթանակը տարավ 32-ամյա Ալոյանը (երեք անգամ՝ 99:91):
2012-ի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն Ալոյանն այժմ պրոֆեսիոնալ ռինգում ունի 7 հաղթանակ և 1 պարտություն: 23-ամյա Մախանիան իր երրորդ պարտությունը կրեց կարիերայում ՝ 12 հաղթանակով: