Տոկիո-2020․ Վերջին մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է COVID-19-ի ավելի շատ դեպք, քան նախորդ օրը
Տոկիոյի Oլիմպիական խաղերի կազմկոմիտեն պաշտոնական կայքում թարմացրել է կորոնավիրուսի վերաբերյալ տվյալները:
Միայն վերջին մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է վարակի 19 նոր դեպք: Այսպիսով, թեստավորման մեկնարկից ի վեր հաստատված դեպքերի թիվը հասել է 110-ի: Հայտնի է, որ նոր վարակվածներից երեքը ապրում են Օլիմպիական ավանում:
Հիշեցնենք, որ երեկ հայտնաբերվել էր COVID-19-ի 12 դեպք։
Ավելի վաղ Գվինեայի հավաքականը դուրս եկավ Տոկիոյի Օլիմպիական խաղերից՝ COVID-19-ի ռիսկերի պատրվակով: