Բռնցքամարտի երեկո Մոսկվայում․ Միշա Ալոյանի հաղթանակը
Բռնցքամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկրորդ թեթեւագույն քաշային կարգում WBA Gold-ի գոտու հաղթող, ռուսաստանցի Միշա Ալոյանը հաղթանակ է տարել Մոսկվայում ընթացող պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյում։
Ալոյանը մրցավարների միաձայն որոշմամբ պարտության է մատնել Տանզանիայի ներկայացուցիչ Մչանյու Յոհանուին։
Ալոյանի մենամարտը պետք է տեղի ունենար 2020թ․ դեկտեմբերին, սակայն նա վարակվել էր կորոնավիրուսով։