Վաշինգտոնն ու Քաբուլը հայտարարություն են նախապատրաստում մինչև տարեվերջ Իրաքից ամերիկյան զորքերը դուրս բերելու որոշման վերաբերյալ. The Wall Street Journal
ԱՄՆ-ի և Իրաքի իշխանությունները մտադիր են հանդես գալ հայտարարությամբ առ այն, որ ամերիկյան զորքերն Իրաքից պետք է դուրս բերվեն մինչև այս տարեվերջ, հաղորդում է ամերիկյան The Wall Street Journal պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ներկայության կարիքն առաջվա պես զգացվելու է դրանից հետո ևս, և այս հայտարարությունն արվելու է այն նպատակով, որպեսզի Իրաքի ղեկավարությունը կարողանա թուլացնել կոշտ դիրքերից հանդես եկող շիայական այն խմբերի քաղաքական ճնշումը, որոնք ցանկանում են, որ շուրջ 2500-ի հասնող ամերիկյան զորքը լքի երկիրը:
Ամերիկյան պարբերականի ամերիկացի պաշտոնյա աղբյուրն ասել է, որ Վաշինգտոնի կողմից այս քայլով, գուցե, ոչ թե պարզապես թվակազմի փոփոխություն ու զորքերի դուրս բերում կատարվի, այլ ճշգրտվեն ԱՄՆ-ի՝ այդ երկրում առաջնահերթ խնդիրներն ու անելիքները:
Այդպիսի հայտարարություն, ըստ աղբյուրի, կարող է անել Իրաքի վարչապետ Մուստադա Ալ-Քազիմը հուլիսի 26-ին ԱՄՆ կատարելիք այցի ժամանակ: