Թուրքիայում մայիսի 25-ից հետո կորոնավիրուսով վարակման օրական ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել
Թուրքիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման 9586 նոր դեպք է գրանցվել, ինչը մայիսի 25-ից հետո ամենաբարձր ցուցանիշն է, հաղորդում է ТАСС-ը:
Վերջին 24 ժամում 295 վարակակիր է մահացել. մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 50450-ի, վարակիրներինը՝ ավելի քան 5.5 միլիոնի:
Թուրքիայի առողջապահության նախարարը վարակման դեպքերի թվի աճի պայմաններում բնակչությանը կոչ է արել պատվաստվել կորոնավիրուսի դեմ: