Բաքվում հայտնել են «դատական» ֆարսի ավարտի մասին. 13 հայ ռազմագերիներ «դատապարտվել են» 6 տարվա ազատազրկման
Բաքվում հայտնել են ցինիկ «դատական» ֆարսի ավարտի մասին, որի արդյունքում 13 հայ ռազմագերիներ դատապարտվեցին 6 տարվա ազատազրկման:
Ազատազրկման դատապարտված զինծառայողներն են Հայկազ Կորյունի Հովհաննիսյանը, Վարազդատ Անուշավանի Մանուկյանը, Դավիթ Ստեփանի Ստեփանյանը, Լեւոն Աշոտի Թոսունյանը, Արթուր Էդուարդի Բաղդասարյանը, Սերոբ Սուրենի Ավագյանը, Վարազդատ Հարությունյանը, Ժորա Վանոյի Մանուկյանը, Հրայր Հրաչի Գերաբյանը, Նարեկ Գասպարյանը, Գրիգոր Կյուրեղյանը, Աշոտ Արտակի Գեւորգյանը, Մարտին Մուշեղի Աղրամանյանը:
Նրանք իրենց պատիժը կկրեն ընդհանուր ռեժիմի գաղութում: Պատիժը կրելուց հետո ամբաստանյալները կարտաքսվեն Ադրբեջանից, հայտնել են տեղական ԶԼՄ-ները: