Թուրքիայում հորդառատ անձրևները ջրհեղեղ են առաջացրել
Թուրքիայի հյուսիս-արևելքում հեղեղումներ են սկսվել։ Այս մասին հուլիսի 22-ին հայտնել է երկրի արտակարգ իրավիճակների վարչությունը։
«Այսօր հորդառատ անձրևների հետևանքով հեղեղումներ են տեղի ունեցել Արտվին նահանգի Արղավի շրջանում։ Արղավի գետը դուրս է եկել ափերից, շրջանային կենտրոնն ու գյուղական ճանապարհները հեղեղվել են։ Նմանատիպ իրավիճակ է ստեղծվել Ռիզե նահանգի Ֆինդըքլի շրջանում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Տուժած շրջաններում որոնողափրկարարական աշխատանքներ են ընթանում: Այնտեղ է ժամանել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն. նա ասում է, որ այս պահին զոհերի մասին տեղեկություններ չկան, հայտնի է, որ երկու մարդ տուժել է: