Բայդենը մտադիր է Կուբայի կառավարության որոշ անդամների նկատմամբ հայտարարել անհատական պատժամիջոցներ սահմանելու մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է Կուբայի կառավարության որոշ անդամների նկատմամբ հայտարարել անհատական պատժամիջոցներ սահմանելու մասին: Այդ մասին հաղորդում է Politico-ն, հիշեցնելով, որ վերջին տարիների ընթացքում առաջին անգամ Կուբայում վերջերս տեղի են ունեցել զանգվածային բողոքի ակցիաներ:
«Նախագահ Բայդենը հինգշաբթի նախատեսում է սահմանել կետային անհատական պատժամիջոցներ Կուբայի կառավարության առանձին պաշտոնյաների նկատմամբ»,- գրում է թերթը՝ չբացահայտելով իր աղբյուրները:
Ամերիկյան վարչակազմն ավելի վաղ հայտարարել է, որ չի բացառում Կուբայի իշխանությունների դեմ պատժամիջոցների սահմանումը, որոնք Վաշինգտոնի կարծիքով պատասխանատու են վերջին ակցիաների համար: