Զախարովան մեկնաբանել է Լոնդոնում արված Լավրովի գրաֆիտին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Լոնդոնի շենքերից մեկի վրա նկարված ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի դիմանկարը:
«Արտաքին գործերի նախարարությունում արվեստի գործերը չեն գնահատում: Դրա համար գոյություն ունի Մշակույթի նախարարություն: Իսկ ժողովրդական արվեստին, որը հիմնված է անկեղծ համակրանքի վրա, լավ ենք վերաբերվում»,- գրել է Զախարովան իր Տելեգրամ-ալիքում:
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում վերջերս Լավրովի պատկերով գրաֆիտի է ստեղծվել՝ անգլերեն գրառմամբ, որը կարելի է թարգմանել հետևյալ կերպ՝ «Ո՞վ եք դուք, որ ինձ դասեր տաք, գրողը տանի»:
Ինչպես գրում են բրիտանական լրատվամիջոցները, այդպես 2008 թվականին Լավրովը պատասխանել է իր բրիտանացի գործընկերոջը, ով մտահոգություն է հայտնել վրաց-հարավօսյան հակամարտության առնչությամբ: