Ռեալն ու ՄՅՈՒ-ն չեն կարողանում համաձայնության գալ Վարանի տրանսֆերի շուրջ
«Մանչեսթեր Յունայթեդը» և Մադրիդի «Ռեալը» չեն կարողանում համաձայնության գալ պաշտպան Ռաֆայել Վարանի տրանսֆերի շուրջ: Այս մասին հայտնում է Sport.es-ը:
«Մանչեսթեր Յունայթեդը» հույս ունի ֆրանսիացու համար շուկայական արժեքից ցածր վճարել, քանի որ նրան մեկ տարի է մնացել պայմանագրով: Մադրիդում կարծում են, որ անգլիացիները պետք է մոտ 70 մլն եվրո առաջարկեն, մանկունիացիներն իրենց հերթին 40 մլն եվրոյից ավելի պատրաստ չեն վճարել:
Առաջին առաջարկը, որն ուղարկվել է նամակի տեսքով, մերժվել է, և երկու կողմն էլ համաձայնել է վերսկսել բանակցությունները: Անձամբ Վարանը հույս ունի, որ ակումբները վերջնական որոշում կկայացնեն մինչև մարզումների վերսկսումը, որոնք այս օրերին կմեկնարկեն: «Ռեալը» հակված է պահել ֆուտբոլիստին:
Վարանը 2011 թվականից է հանդես գալիս «Ռեալում», իսկ մինչ այդ հանդես է եկել «Լանսի» կազմում, որի սանն է հանդիսանում: