Տոկիոյում կայացել է Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարի վիճակահանությունը
Տոկիոյում կայացել է Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարի վիճակահանությունը։ 75 կգ քաշային Արման Դարչինյանը 1/16-րդ եզրափակչում ազատ է։ 1/8-րդ եզրափակչում նա կմրցի Սլովակիայի ներկայացուցիչ Անդրեյ Շեմեզ և Տրինիդադ Տոբակոն ներկայացնող Պրինց Արոն Սոլոմոն զույգի հաղթողի հետ։ Մենամարտը կկայանա հուլիսի 29-ին։
52 կգ քաշային Կորյուն Սողոմյանը հուլիսի 26-ին կմենամարտի Անգլիան ներկայացնող Ջալալ Յաֆայի հետ։ Եվրոպական խաղերի չեմպիոն Հովհաննես Բաչկովը հուլիսի 25-ին կփորձի հաղթահարել Անտիգուան ներկայացնող Ռայան Ալստոնի արգելքը։