Հայկ Մարտիրոսյանը 1/16-րդ եզրափակիչի առաջին պարտիայում հաղթեց խորվաթ Անտե Բրկիչին
Սոչիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի 1/16-րդ եզրափակիչի առաջին տուրում 21-ամյա հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը սպիտակ խաղաքարերով հաղթանակ տարավ խորվաթ Անտե Բրկիչի նկատմամբ:
48-րդ քայլում խորվաթ գրոսմայստերը հանձնվեց:
Մրցամարտի երկրորդ պարտիան տեղի կունենա վաղը, Հայկը կխաղա սև խաղաքարերով: Պարտիայում հաղթանակի կամ ոչ ոքիի դեպքում հայ գրոսմայստերը կնվաճի 1/8-րդ եզրափակիչի ուղեգիր: