էրիկսենը կարող է հեռանալ Ա Սերիայից
«Ինտերի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենին, հնարավոր է, թույլ չտան մասնակցել Ա Սերիայի խաղերին՝ կարդիովերտեր-դեֆիբրիլյատորի կիրառման պատճառով: Այս մասին հայտնել է իտալական ֆուտբոլի ֆեդերացիայի բժշկական կոմիտեի անդամ Ֆրանչեսկո Բրակոնարոն.
«Քրիստիան Էրիկսենին չի կարելի թույլ տալ խաղալ Իտալիայում: Եթե ֆուտբոլիստի դեֆիբրիլյատորը հեռացվի, ինչը կհաստատի պաթոլոգիայի վերացումը, ապա այդ ժամանակ նա կկարողանա նորից խաղալ «Ինտերի» կազմում»,- Բրակոնարոյի խոսքերն է փոխանցում Football Italia-ն:
Իտալիայում շատ խիստ կանոններ են գործում պրոֆեսիոնալ մարզիկների նկատմամբ, ընդ որում ստուգումներն իրականացնում է հենց ֆեդերացիան, ոչ թե ակումբները:
Հարկ է նշել, որ օրինակ «Այաքսի» պաշտպան Դեյլի Բլինդը ևս այդպիսի կարդիովերտեր-դեֆիբրիլյատոր ունի, բայց կարողանում է հանդես գալ Նիդերլանդների հավաքականի և իր ակումբի կազմում, բայց Ա Սերիայում խաղալ չի կարող: