Ռուսաստանում բժիշկն առօրյա գործերը հեշտացնելու համար մի քանի չիպ է փոխպատվաստել մաշկի տակ
Նովոսիբիրսկում բնակվող գինեկոլոգ Ալեքսանդր Վոլչեկը ստացել է «Բժիշկ չիպ» մականունն այն բանից հետո, երբ մաշկի տակ մի քանի չիպ է փոխպատվաստել` ամենօրյա գործերն ավելի հեշտ անելու համար:
Ինչպես նշում է Oddity Central-ը, բժիշկը մասնավորապես դաստակի հատվածում փոխպատվաստել է անկային քարտի չիպ, որի միջոցով հույս ունի վճարումները ձեռքի մի շարժումով անել` առանց բանկային քարտի: Աղբյուրը նշում է, որ նախկինում նման փոխպատվաստումներ անելու մի քանի փորձ է իրականացվել, սակայն դրանք անհաջող են եղել, ուստի Վոլչեկը հույս ունի դառնալ այս հարցում իր երկրում հաջողության հասած առաջին մարդը:
Ընդհանուր առմամբ, տղամարդու ձեռքում մի քանի չիպ կա, որոնցից մեկը փոխարինում է աշխատավայր մուտք գործելու քարտը, մյուսը պահպանում է կոնտակտային տեղեկատվությունը, որով Վոլչեկը կարողանում է NFC տեխնոլոգիայի միջոցով կիսվել ցանկացած սմարթֆոնի հետ: Չիպերից մյուսն էլ պահպանում է տղամարդուն անհրաժեշտ բոլոր գաղտնաբառերը:
Բժիշկը խոստովանել է, որ իր կինը դրամապանակն ու դրանում պահվող քարտերը չորս անգամ կորցնելուց հետո ևս չիպի փոխպատվաստում է արել: