«Այսօր մարզասրահում փոքրիկ այցելուներ կային»․ Քիմ Քարդաշյանը ցույց է տվել մեծացած որդիներին (լուսանկարներ)
Ամերիկյան Keeping up with the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը մարզասրահից նոր լուսանկարներ է հրապարակել 5-ամյա որդու՝ Սեյնթ Ուեսթի և 2-ամյա որդու՝ Փսալմ Ուեսթի հետ, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը և հավելում, որ հեռուստաաստղը չի զարմացել որդիների այցելությունից, քանի որ իր համար առաջին տեղում մայրական պարտականություններն են։
Հրապարակմանը կից 40-ամյա հեռուստաաստղը գրել է․«Այսօր մարզասրահում փոքրիկ այցելուներ կային»։ Լուսանկարներում հեռուստաաստղը կրել է սև սպորտային տաբատ և տոպ և Yeezy ապրանքանիշի սպորտային կոշիկներ՝ իր տեսքն ամբողջացնելով հավաքված վարսերով։
Լուսանկարները տարածվել են՝ շաբաթավերջին Սան Ֆրանցիսկոյում Քանյե Ուեսթի հետ Քիմի և երեխաների հանդիպման մասին լուրերի ֆոնին։ Նախկին ամուսիններն ու իրենց երեխաները հանդիպել են հուլիսի 17-ին՝ «Ասիական արվեստի թանգարանում» գործող ցուցադրության բացումից առաջ։
Աղբյուրներից մեկն ասել է, որ Քիմ Քարդաշյանն ու ռեփ կատարող Քանյե Ուեսթը պահում են իրենց խոսքը՝ երեխաների համար լավագույն մթնոլորտը ստեղծելու պարտավորության հարցում։
«Քիմը շատ ուրախ է, որ կարողացել են իրադրությունը հանգիստ պահել։ Նա կարծում է, որ Քանյեն լավ հայր է և ցանկանում է, որ նա երեխաների հետ իր ուզածի չափ ժամանակ անցկացնելու հնարավորություն ունենա», - ասել է աղբյուրը՝ հավելելով, որ հեռուտաաստղը բաժանումից հետո ավելի ուրախ է, քանի որ գիտի, որ դա ճիշտ որոշում է։
Ներկայում հեռուստաաստղը փորձում է ամուսնալուծության այնպիսի լուծում գտնել, որը լավագույնը կլինի ընտանիքի անդամների համար: Ամուսնալուծության հարցով Քիմ Քարդաշյանի փաստաբանական խումբը գլխավորում է հայտնի փաստաբան Լորա Ուասսերը: