«Գաղտնիքն ամեն հարցում կիսվելն ու երբեմն բերանը փակ պահելն է»․ 60 տարվա ամուսինները բացահայտել են երկար և երջանիկ ամուսնության գաղտնիքը և շնորհավորական բացիկ ստացել Էլիզաբեթ 2-րդից (լուսանկարներ)
Անգլիական Գրիմսբի քաղաքի բնակիչներ Բերթ և Լինն Ուլլիսները դարձել են Մեծ Բրիտանիայի ամենաերիտասարդ զույգը, որը տոնել է ադամանդյա հարսանիքը (60 տարի միասին), գրում է բրիտանական Metro-ն և հավելում, որ 77 և 76-ամյա տարեցներն իրենց ամուսնության տարեդարձը և Լինի ծննդյան տարեդարձը, որը նույն օրն է, նշել են իրենց երեխաներով, թոռներով և ծոռներով շրջապատված։
Հայտնի է, որ զույգն ամուսնացել է, երբ Լինը եղել է 16 տարեկան և 7 ամսական հղի։ Զույգն ունի 5 երեխա, 8 թոռ և 8 ծոռ։
Ամուսինները ծանոթացել են դպրոցական տարիքում և սպասել, մինչև Լինը 16 տարեկան դառնա, որպեսզի կարողանան ամուսնանալ, սակայն Լինի ծնողները հավանություն չեն տվել այդ ամուսնությանը։
Լին Ուլլիսը, խոսելով երկար ու երջանիկ ամուսնության մասին, նշել է, որ այնքան ժամանակ, քանի դեռ ծիծաղում եք, ուրեմն լավ եք։
«Գաղտնիքն ամեն հարցում կիսվելն ու երբեմն բերանը փակ պահելն է», - հավելել է Բերթը։
Հայտնի է, որ զույգն ամուսնության 60-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական բացիկ է ստացել Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդից։