Հայաստանի նվերը Թուրքիային. Թուրքական մամուլ
Նախօրեին Երևանում կայացած Հայաստան-Բուլղարիա ֆուտբոլային հանդիպման մասին թուրքական մամուլը գրում է, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն իր հաղթանակով փաստորեն նվեր արեց Թուրքիային 2014 թվականին Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխահի առաջնության ընտրական փուլի վերջին տուրում:
Ինչպես հայտնի է, անցումային հանդիպումների իրավունք ստանալու են խմբերում երկրորդ տեղ գրաված լավագույն արդյունք ունեցող 8 հավաքականներ, որոնք էլ պետք է վիճարկեն աշխարհի առաջնության մրցաշարի վերջին 4 ուղեգրերը: Բուլղարիայի դեմ Հայաստանի տարած հաղթանակն ամրապնդեց Թուրքիայի հավաքականի դիրքերը որպես խմբում երկրորդ տեղը զբաղեցնող և լավ ցուցանիշներ ունեցող հավակնորդ:Այս մասին գրում է ermenihaber-ը:
«Այսպիսով, շնորհիվ հայերի հաղթանակի, D խմբում ընդգրկված թուրքերն ազատվեցին անցումային խաղերին մասնակցելու հնարավորություն չունենալու վտանգից»,- գրում է «CNNTurk»-ը: