Արցախում ականի պայթյունից 2 ադրբեջանցի է տուժել
Հուլիսի 21-ին Ադրբեջանի շրջանային դատախազություն տեղեկություն է ստացվել առ այն, որ Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի` ներկայում Բաքվի վերահսկողության տակ գնվող տարածքներից մեկում ականի պայթյունից երկու մարդ է տուժել:
Ինչպես հայտնում է haqqin.az-ը, քննությամբ պարզվել է, որ տվյալ տարածքում շինարարական աշխատանքներ իրականացնող ընկերության աշխատակիցներ Թայիր Մահմուդովն ու Յասին Մեհրալիևը տուժել են հակահետևակային ականի պայթյունից` ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։